Առակը իմ բնորոշմամբ

Առակը ժողովրդական, նաև գեղարվեստական ստեղծագործական ժանր է։ Այն բաղկացած է երկու մասից՝ սյուժեյից և բարոյախոսությունից։ Հերոսները հիմնականում կենդանիներն են, բույսերը, երկնային լուսատուները և այլն։ Առակում ներկայացվում են մարդկանց արատները կամ այն սխալները, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում։ Առակագիրը առակների միջոցով փորձում է մարդկանց տանել դեպի լավը։ Մեզ ծանոթ առակագիրներից են Վարդան Այգեկցին, Մխիթար Գոշը, Եզոպոսը, Աթաբեկ Խնկոյանը, Վիլյամ Սարոյանը և այլք։

Advertisements

Ներկայացնում ենք ինքներս մեզ և մեր քոլեջը

-Խնդրում եմ, ներկայացեք։
-Իմ անունը Ալլա է, հայրանունս՝ Ալբերտիի, ազգանունս՝Սարգսյան։
-Որտեղ ես սովորում։
-Ես սովորում եմ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում
-Ինձ համար հետաքրքիր է, թե ինչ բաժիններ կան ձեր քոլեջում:
-Մենք ունենք միջին մասնագիտական կրթության հետևյալ բաժինները․ նախադպրոցական կրթություն, գործավարություն՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ, զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզունների խորացված ուսուցմամբ, գրադարանավարություն, զարդակիրառական արվեստներ և արհեստներ, համակարգչային ցանցի սպասարկում, լուսանկարչություն, նորաձևության մոդելավորում և հագուստի դիզայն։ Այս տարի մեր քոլեջում բացվել է խաղողի և գինու դպրոց իր բաժիններով։
-Իսկ ինչ արհեստներ են ուսուցանում ձեր քոլեջում։
-Մենք ունենք արհեստագործական կրթության հետևյալ բաժինները․ այգեգործություն, կարի տեխնոլոգիա, պարտիզապուրակային գործ, խոհարարական գործ։
-Իսկ ինչպես եք դուք սովորում ձեր մասնագիտությունները։
-Կրթությունը մեր քոլեջում բլոգային և նախագծային է , իսկ արհեստները սովորում են արտադրությամբ:
-Որ բաժնում ես դու սովորում։
-Ես սովորում եմ զբասշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզունների խորացված ուսուցմամբ բաժնում
-Ինչու ես ընտրել այդ մասնագիտությունը։
-Քանի որ Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր՝ եկեղեցիներ, վանքեր, պատմամշակութային հուշարձաններ ։ Ես երազում եմ ներկայացնել մեր տեսարժան վայրերը զբոսաշրջիկներին։

Նոր բառեր

Երազում եմ- in a dream
  եկեղեցի- church
վանք-monastry
թանգարան- museum
տեսարժան վայր- a place of interest
Մասնագիտություն- specialty 
Ներկայացրեք- submit 
 խորացված-advanced

Обо мне

Здравствуйте, меня зовут Алла. Мне 17 лет, я учусь в отделе туризма Комфортного Себастьяна, я люблю танцевать, петь, гулять и, конечно, путешествовать. 
Я всегда улыбаюсь, даже если мне грустно 

Գործնական աշխատանք

Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանի- պատանյակ, որբ- որբուկ, աթոռ- աթոռակ, մարդ- մարդուկ, որդի-որդյակ, մուկ- մկնիկ, էշ- իշուկ, հորթ- հորթուկ, ծեր- ծերուկ, կղզի- կղզյակ, գիրք- գրքույկ, գունդ- գնդիկ, աղավնի- աղավնյակ, թիթեռ- թիթեռնիկ, հատոր- հատորակ, ձուկ- ձկնիկ, աղջիկ- աղջնակ, առու- առվակ, դուռ- դռնակ, հոգի- հոգյակ, հյուղ- հյուղակ, արտույտ- արտույտիկ, ծով- ծովակ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյունկռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիսմարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստգոհար, զանգակ, վարդբուրաստանգավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապանարշալույսնվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ- մշեցի, Իտալիա- իտալացի, Հայաստան- հայաստանցի, Արցախ- արցախցի, Իսպանիա- իսպանացի, Բելգիա- բելգացի, Նյու Յորք- նյույորքցի, Էջմիածին- էջմիածնեցի, Անի- անեցի, Մեղրի- մեղրեցի, Իրան- իրանցի, Բյուզանդիա- բուզանդացի, Սյունիք- սյունեցի, Նոր Նախիջևան- նորնախիջևանցի, Տավուշ- տավուշցի,  Եգիպտոս-եգիպտոսցի, Գյումրի- գյումրեցի, Ջավախք- ջավախցի։

Սևակի մտքերը …


Շատ անգամ նույնիսկ ատելությունը

Շուռ տված սիրո պատկեր է կրում:
__________________________
Սեղմեմ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում 
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…
__________________________
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
__________________________
Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:
__________________________
Կանանց աչքերում,
Տեսեք,
Փլվել է ինքը երկինքը 
Ու ծիծաղում է…
__________________________
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև…անհնարինը`
Այն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:
__________________________
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….
__________________________
Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…
__________________________
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես,ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:

Սևակի նամակը Սուլամիթային

Սևակ, Սուլամիթա

Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”

Կարդում ենք Սևակ

413699_395061197224213_155073586_o

Պարույր Սևակի կենսագրությունը
«Անլռելի զանգակատուն» պոեմը
Հուշեր Սևակի դպրոցական տարիներից
Պարույր Սևակ «Անջատում»
Սևակի նամակը Սուլամիթային
Հուշեր Սևակից
Սևակն ու նրա կանայք
Ասույթներ Սևակի մասին
Պարույր Սևակի մտքերից
Սևակյան ընթերցումների ձայնագրությունններ, տեսագրություններ:
Ճամփորդություն Սևակի ծննդավայր:

Ստեղծագործական աշխատանք

Քո դպրոցական տարիների մասին պատմիր: Նշիր թերություններն ու առավելությունները: Սովորողի ո՞ր պարտականություններն ես հաճույքով կատարել և որո՞նք ես շրջանցել:

Դպրոցական տարիները շատ հետաքրքիր էին։ Բայց ափսոս, որ դա չենք հասկացել հենց այդ ժամանակ։ Եղել են թե՜ ուրախ և թե՜ տխուր ժամանակներ, սակայն ամեն տարի լի է եղել բարդություններով։ Ես բնավորությամբ մարդամոտ չեմ և դժվար եմ ընկերանում մարդկանց հետ․ հենց դա էր իմ խնդիրը։ Լավ եմ սովորել, միշտ պատրաստ եմ եղել դասերին․ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել։ Պահեր էին գալիս, որ ես ամաչում էի դաս պատասխանել, քանի որ պետք է կանգնեի դասարանի առաջ։ Թեև բոլորի հետ շատ մտերիմ էի, բայց դա խանգարում էր ինձ։ Դպրոցի թերություններից մեկն ինձ համար սա էր։

Դպրոցի առաքելությունը սովորեցնելուց բացի նաև այն է, որ անհատը սովորի ազատ արտահայտել իր կարծիքը։ Շատերը կասեն, որ հենց այդպես էլ կա, բայց տիրող մթնոլորտը այլ բան է ասում։ Գուցե քեզ թույլ տան ազատ արտահայտվել, բայց դու ինքդ արդեն դա չես անի, քանի որ կմտածես․ «հանկարծ մի սխալ բան չասեմ»։ Դա էլ հաջորդ թերությունը։

Խոսենք դպրոցի առավելություններց։ Դպրոցը առաջին քայլն է դեպի մեծ աշխարհ։ Այն օգնում է, որ քեզ համարես հասարակության լիիրավ անդամ։ Սովորում ես շփվել, ընկերներ ես ձեռք բերում, Իսկ իսկական ընկեր ունենալը դա մեծ ձեռքբերում է։

Դպրոցում փորձում էի կատարել իմ բոլոր պարտականությունները։ Օրինակ ցածր դասարանում ինձ հանձնարարված էր ջրել ծաղիկները, մաքրել դրանց փոշիներ։ Ավելի մեծ տարիքում արդեն հերթապահություն էինք անում։ Փորձում էի տեղը տեղին մաքրել դասարանը։ Բայց հաճախ չէր ստացվում։ Չէր ստացվում, քանի որ տանն այնքան էլ շատ չէի աշխատում, և դա ինձ համար մի քիչ անսովոր էր։

Պատմելու այնքան բան կա, բայց այդքանը չեմ հասցնի։

Համո Սահյան․ «Մասրենի»

մասրենի

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Դուք լավն եք մարդիկ .Համո Սահյան

Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։

Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։

Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։

Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։

Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…

Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։

Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։

Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։